Արձագանքելով ընդդիմության այն նկատառմանը, որ խաղաղության համաձայնագրում արտացոլված են բացառապես Բաքվի շահերը, ամեն ինչ արված է Բաքվի ցանկությամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Ստեփանյան Լիլոն հարց է բարձրացրել, թե եթե դա միակողմանի զիջում է, եթե դա խայտառակ փաստաթուղթ է ՀՀ-ի համար, ապա ինչո՞ւ Բաքուն այն չի ստորագրում: Միաժամանակ ՔՊ-ականը հայտարարել է, թե քանի որ Հայաստանի ռեսուրսները շատ չեն, ուրեմն Հայաստանը պետք է ամեն գնով հասնի խաղաղության:
Իրականում Բաքուն չի ստորագրում երկու պատճառով՝ նախ՝ մինչև վերջ չի բավարարում այն, ինչ որ ստանալու է այդ փատաթղթով, քանի որ դրանով, այնուաամենայնիվ, Երևանը հայկական է մնում, ապա՝ կա նաև Իրանի հարցը. կա փորձագիտական հստակ ու հիմնավորված գնահատական, որ խաղաղության համաձայանգրի ստորագրումից հետո Ադրբեջանը պարտավորված է լինելու՝ Արևմոտք-Իրան պայքարում դառնալու Արևմուտքի համար պլացդարմ՝ ընդդեմ Իրանի: Իլհամը հասկանում է իր համար դրանից բխող ռիսկերը, այդ իսկ պատճառով ամեն ինչ անում է՝ նույնիսկ ձեռնտու ու առաջին անգամ Արցախի հարցը վերջնականապես փակող այդ փաստաթուղթը չստորագրելու: Այնպես որ՝ հարցը տվյալ դեպքում ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ՝ ստորագրումից հետո սպասվող պրոցեսները, որոնց մասին Իլհամը շատ լավ գիտի, ուստի Նիկոլի վրա մեղքը բարդելով՝ խուսափում է արկածախնդրությունից:

Ինչ վեաբերում է ցանկացած գնով խաղաղության հասնելու վերաբերյալ Լիլոյի հայտարարությանը, ապա պատմությունն ապացուցում է, որ խաղաղության միակ գինը ռազմաքաղաքական բալանսի հասնելն է հակառակորդիդ հետ, որից Հայաստանը ներկայումս շատ հեռու է, ավելին՝ դժվար թե ՔՊ-ական իշխանության օրոք երբևիցե վերականգնվի այդ բալանսը, քանի որ Նիկոլի նպատակը Հայաստանը թուրքերի ոտքերի տակ փռելն է՝ պահպանելու իր իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել