
Բորիկը որ իմպիչմենտի միջոցով Նիկոլից ազատվելու գաղափարի հեղինակ է համարել երրորդ նախագահի թիմին, փաստորեն, այսքան ժամանակ չի հասկացել, որ փողոցներում զբոսնող զանգվածը, որքան էլ այն հոծ լինի, վերջում գնումէ տուն: Մի երկու տարի առաջ էլ Անդոն էր մարդկանց Հանրապետության հրապրակում աջ ու ձախ ուղարկում, չլում, իսկ հետո պարզվեց՝ «թռել է» մարզեր, սարերին թառել: Նույնը և պայքարի վերջին ալիքի դեպքում էր, երբ ապացուցվեց, որ ցուցարարների դեմ Նիկոլն ուժ կիրառելու հարցում չունի կոմպլեքսներ, ու եթե միանգամից ասենք մի 350 հոգու էլ մորթեն, պայթացնեն կամ դաստակ կտրեն, Նիկոլի տերերը կրկին նրան ժողովրդավար են հռչակելու՝ մեղքը բարդելով ընդդիության կամ ցուցարարների վրա.օտարներն այստեղ ընդամենն աշխարհաքաղաքական հարց են լուծում: Ցավոք, փաստ է նաև այն, որ ընդդիմությունն այս տարիների ընթացքում չկարողացավ գոնե մի 150000-անոց փողոց գեներացնել ու Նիկոլի հերն անիծել, բայց եթե նույնիսկ գեներացներ էլ, ապա Նիկոլը կրկին չէր գնալու, քանի որ նա փողոցային պայքարի նկատմաբ ունի իմունիտետ:
Միակ ճանապարհն իմպիչմենտի ճանապրհն է, քանի որ ընտրոթյունների միջոցով հեռացնելու տարբերակը ևս խիստ կասկածելի է. եթե նույնիսկ ՔՊ-ն 50+1 էլ չհավաքի, Նիկոլը ձևը կգտնի վերարտադրության համար՝ հատկապես նկատի ունենալով ասենք Բորիկի տերերի ցածր վարկանիշը, որի մասին վկայում է անգամ «Գելափը»:
Հետևություն՝ կա՛մ Բորիկն այնքան տխմար է, որ այս պարզ ճշմարտությունը չի հասկանում, կա՛մ նրա տերերի նպատակը 2021-ի սցենարի կրկնությունն է, որն անհաղթահարելի աղետ կարող է դառնալ հայ ժողվորդի գլխին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել