
Նման դեպքերում սովորաբար տարածվում են շշուկներ՝ զույգերի միջև հնարավոր անհաշտության մասին, ինչը, սակայն, տվյալ դեպքում չի կարող տեղին համարվել, քանի որ գլխավոր հարցում Նիկոլն ու Աննան միանգամայն միասնական են, միասնաբար են հարցին մոտենում՝ ջանալով իրենց լսարանին մինչև վերջ այլասերել ու արժեհամակարգի այնպիսի փոփոխություն անել, որ հայ մարդուց «հ» տառն էլ չմնա մոտ ապագտահում:
Աննա երևի կարծում է, թե որքան շատ ու որքան հաճախ իր ու Նիկոլի երեսը մարդիկ տեսնեն, այնքան ավելի արագ մոլորությանը կտրվեն, այնքան ավելի արագ կմոռանան ասենք Մեծ Հայքի մասին, Իլհամի նարատիվներով կշարժվեն: Բայց Աննան չի հասկանում, որ թե՛ իր, թե՛ Նիկոլի շաքիլը մարդկանց մոտ միայն նողկանք է առաջ բերում, ու ինչքան քիչ երևան մարդկանց աչքին, այնքան իրենց համար ավելի լավ:
Այն, որ Աննան ստիպված նման քայլի է դիմել, նշանակում է՝ գոհ չէ այն «ախվատից», որն իր «կրթական ծրագիրն» ունի ներկա պահին: Դա լավ նորություն է. որքան շատ Աննան տխրի ու դառնանա, այնքան հայ ժողովուրդը երջանկանալու ավելի մեծ առիթներ կունենա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել