
168.am-ը գրում է․
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքում է լուրերն այն մասին, թե ԱՆԻՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նաև իրեն առնչվող իրավական գործընթացներ կան։
«Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր գործողությունները կառուցենք, կարծում եմ, որ շատ սխալ տեղում կլինենք։ Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- լրագրողներին ասել է Տիգրան Ավինյանը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչպիսի՞ն են հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ավինյանն էլ վստահեցրել է՝ մտերիմ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/04/11/2198643.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել