
Tert.amLife-ը գրում է.
Հաղրոդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հետ ունեցած իր հաղորդմանը, պատմել, թե ինչպես է հաղորդման շրջանակներում առաջին անգամ բացահատվել նրա իրական ազգանունն ու պատմել, թե ինչպես են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում:
«Մոտ 30 տարի առաջ, երբ այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեի Արտասահմանի համար տրվոր հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց՝ ունեի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары» ծրագիրը և հպարտությամբ ասեմ, որ շատ հաղորդումներ այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում: Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ: Օրինա՝ երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ…
Մի օր ինձ ասացին, որ Երևանում է նոր թափ ու ճանաչում հավաքող Ֆիլիպ Կիրկորովի հայրը… Որոշեցի հրավիրել ծրագրիս… Կապ հաստատեցի հետը, սիրով համաձայնեց ու եկավ իմ հաղորդման հյուր:
Երբ սկսեց բացահայտել իր հայ լինելը, ես առաջարկեցի հաղորդմանը խոսել հենց հայերենով ու վրայից դնել թարգմանությունը ռուսերենով և այդպես էլ արեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: