Հ1-ի Պետոյին հյուրընկալված ՔԿ ղեկավար Պողոսյան Արթուրն ակամա Նիկոլին մատնել է՝ խոստովանելով, որ արհեստական բանականության միջոցով շատ հանգիստ կարելի է կեղծ խոսակցություններ ստեղծել: Մասնավորապես՝ թվարկելով, թե ինչեր էին իբր պլանավորել անել «տեռորիստները»՝ ի թիվս այլ հանցագործությունների Նիկոլի ձեռքի տակի գործիքի վերածված ՔԿ-ի ղեկավարը նշել է համապատասխան մասնագտների օգնությամբ կեղծ խոսակցությունների գեներացման մասին: Հարց է առաջանում, եթե «տեռորիսները», չունենալով իրենց ձեռքի տակ պետական անսպառ ռեսուրսներ, կարող էին հանգիստ կեղծ խոսակցություններ գեներացնել ու դրանք համացանցում տարածել, ինչպե՞ս հայտնել է ՔԿ ղեկավարը, ի՞նչն էր խանգարում Հայաստանն Աննայի «ռազդիվալկայի» վերածած Նիկոլին կեղծ ձայնգրություններ սարքել, կեղծ խոսակցություններ գեներացնել ու դրանք իրականի տեղ մատուցել, Բագրատ սրբազանի ձայնի կամ խոսքի նմուշը չունեի՞ն. փորձաքննություն անողներն էլ են իր ձեռքի տակ, մասնագետներն էլ:

Անքննարկելի է՝ ընդդիմության ու հոգևորականների գլխին ուղղակի սարքել են, իսկ սարքելու հրամանն էլ Էրդողանն է տվել. թուրքերի համար Նիկոլի իշխանությունը հազարամյա երազանքի կատարյալ իրագործում է, որից նրանք պարզապես չեն կարող հրաժարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել