Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն ագրեսիվ արշավ է սկսել. դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով:  Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Երեկվանից ադրբեջանական ողջ մամուլը հերթական քարոզչական ագրեսիվ արշավն է սկսել առ այն, թե իբր ՀՀ-ն պատերազմ է պլանավորում Ադրբեջանի դեմ, անգամ ամիսն են նշել՝ ապրիլին։ Համաձայն շրջանառվող թեզի՝ ԵՄ առաքելությունն էլ հիմա ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել, որ օգնի Հայաստանին։ Նման արշավներ Ադրբեջանը հենց այնպես չի կազմակերպում, դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով։ Այս տեսանյութում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը ճիշտ դիտարկում է անում. ուզում ես հասկանալ՝ պետությունը ինչի է պատրաստվում, նայիր ղեկավարության գործողություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել