
Անդոնն իրականում ենթագիտակցորեն մատնել է ՔՊ-ի ողջ ռազմավարությունը. Նիկոլի կողմից Ադրբեջանի հետ պատերազմի սադրումը, որը տեղի ունեցավ բանակցային գործընթացի տապալմամբ ու նախկին իշխանությունների թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունից հրաժարվելու ճանապարհով, միտված էր նրան, ինչի մասին խոսել է Անդոնն ուղղակի այն տարբերությամբ, որ որևիցե գերտերության փոխարեն այս դեպքում հանդես է գալիս Ադրբեջանը: Նիկոլը Հայաստանը մտցրեց պատերազմի մեջ, տարավ դավադիր պարտության, որպեսզի այսօր երկիրը հանձնի Իլհամին ու Էրդողանին՝ սաքրելով Անկարայի սանջակը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուների խոստումներին, ապա դրանք առավել քան հավաստի են, քանի որ հիմնված են իրական հաշվարկների ու ծրագրերի վրա, ուղղակի միակ բանը, որ խանգարում է հիմա, Նիկոլի իշխանությունն է, որը սրբվել-գնալու է, եթե Սարիկը Գյումրիում անքվե մնա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3898
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել