Սաուդյան Արաբիայում ավարտվել է ուկրաինական եւ ամերիկյան թիմերի միջեւ բանակցությունների երկրորդ փուլը«Суспльні»-ին հայտնել է բանակցող պատվիրակության աղբյուրը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էր Ռիադում կրկին ամերիկա-ուկրաինական բանակցություններ են ընթանում։ Կիրակի օրը կայացել է ամերիկա-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։

«Մենք դեռ աշխատում ենք ամերիկացիների հետ»,- ասել է ուկրաինական պատվիրակության անդամը լրատվամիջոցների փոքր խմբին, այդ թվում՝ AFP-ին։

Bloomberg-ը, հղում կատարելով իր աղբյուրին, գրել է նաեւ, որ ուկրաինական եւ ամերիկյան թիմերը Էր Ռիադում բանակցությունների հաջորդ փուլում են՝ քննարկելու 30-օրյա էներգետիկ զինադադարը եւ հրադադարը Սեւ ծովում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել