
Երևանում կրկին ծառերի սպանդ է։ Անխնա կտրում են հասուն, ստվեր գցող ծաղերն ու տեղը 2 մետրանոց ցախավելներ տնկում. առանց տերև, առանց տեսք, առանց ապագա, պարզապես ցախավել։ Դրա համար էլ անցած տարի սկսած «սակուրայապատման» հետևանքով այս տարի արդեն Երևանի օդը ամեաղատոտվածներից մեկն է աշխարհում։
Իսկ ինչպե՞ս է այս նույն պրոցեսն արվում, օրինակ, Մոսկվայում։ Հատուկ ջերմոցատիպ կայաններում ծառերն աճեցվում են մինչև 25 տարեկան, մինչև նրանք հասնում են 7-9 մետր երկարության, իսկ գցած ստվերի շառավիղը 8-10 մետր է կազմում։ Դրանք լիարժեք ծառեր են, որոնք կատարում են ծառերին հատուկ բոլոր ֆունկցիաները, ֆիլտրում են օդը, ստվեր գցում ու թթվածին արտադրում։
Սա իհարկե թանկ պրոցես է. յուրաքանչյուր ծառի համար 2-3 հազար դոլար, բայց դրա մեջ արված ներդրման պտուղները վայելելու են անգամ տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ անց։ Քաղաքապետարանում առկա կոռուպիցաների ֆոնին, սա իհարկե, մեծ գումար չի լինի։ Ու դա է համարվելու արված գործ, ոչ թե թղթի վրա գրել, որ ծառ են տնկել, ու անցնեն առաջ։
Եթե հատվում է մեծ ծառ, ապա դրա փոխարեն պետք է նույնատիպը տնկել, հակառակ դեպքում խախտվում է էկոսիստեման ու ունենում ենք այն, ինչ ունենք այսօր՝ ամենակեղտոտ օդով քաղաքն աշխարհում։
Այսպես են տնկվում ծառերը Մոսկվայում.
Այսպես՝ Երևանում