
Երկար տարիներ շարունակ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու, կնոպկայով խոսացող և արարող գործիչների մանր հարձակումները, ինչ-որ պահից սկսած մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ավարտվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների «մենամարտը» թե՞ ժամանակավոր հրադադար է:
«Մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան: Մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել, ուստի մենք չենք սկսել, մենք էլ չենք կարող ասել, թե երբ կավարտվի»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել