Բայց ի՞նչ կա վախենալու, եթե այդ հարցերը հնչում են տևական ժամանակ՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Այո՛, նախկին իշխանություների օրոք ամեն բան իդեալական չէր, կար հանրային բողոք, բայց արդյոք դա՞ էր հիմնական պատճառը, որ Նիկոլը դրսի ուժերի կողմից բերվեց իշխանության: Եթե Հայաստաում նույնիսկ գերիդեալական վիճակ լիներ, արցախյան բանակցություններում ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որ արտաքին ուժերը, որոնց մի թևի ստրուկներից մեկն էլ Թևանյան Անդոն է, այսպես թե այնպես հասնելու էին այստեղ իշխանափոխության. պետք էր բերել Նիկոլի նման մեկին՝ ցանկացած գնով վերականգնելու Արդբեջանի տարածքային ամբողջականությունը: Ա՛յ եթե Սերժ Սարգսանն ընդուներ Լուկաշենկոյի՝ 5 մլրդ դոլարի վերաբերյալ առաջարկությունը, այսօր ո՛չ Նիկոլ կլիներ, ո՛չ էլ դոլարախեղդ եղած Թևայնան Անդոն:
Ինչ վերաբերում է կեղծ քաղաքացիական հասարակությանը, ապա դա կերտել է ոչ թե ՀՀԿ-ն, որի դեմ էլ, ըստ էության, աշխատում էր դա, այլ Արևմուտքն այնպես, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, ինչպես աշխարհի տարբեր անկյուններում: Ունենալով արցախյան հիմնախնդիր ու տնտեսական խնդիրներ՝ Հայաստանը, ցավոք, չէր կարող դիմադրել դրան այնպես, ինչպես աշխարհի երկրների առնվազը 90%-ից ավելին:
Անդոն ստորություն անելուց չի խրտնում. վաղուց է բարոյականության հետ մաքրել իր հաշիվներն ու անցել ցանկացած գնով դոլար կուտակելուն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



