Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է.

«Քանի որ թեման շատ զգայուն է ու բոլորին է հետաքրքրում, ուզում եմ սկզբում մի բան ասեմ, որ նախագիծը շատ մանրամասն քննարկվել է մեր հանձնաժողովում և որքան էլ գործունեության որևէ տեսակ մեր սրտով լինի կամ չլինի, ամեն դեպքում մենք պետք է տրամադրվենք առողջ տրամաբանությամբ և պիտի էնպես անենք, որ ինչքան էլ մեր հետապնդած նպատակները արդար լինեն ու արդարացված լինեն, մենք դրանով չփորձենք հանկարծ էնպիսի իրավիճակի բերենք, որ հակառակ էֆեկտ ստանանք:

Նախ, ամենաառաջին կարևոր բանը. պարոն Սարգսյանին, իհարկե շնորհակալ եմ, որ էս թեման կրկին դառնում է  քննարկման առարկա, բայց որոշ պնդումների հետ համաձայն չեմ: Նախ, առաջինը, հանձնաժողովի նիստում պարոն Սարգսյանը պնդում էր, որ կա կառավարության դրական եզրակացություն, բայց մենք էդ պահին պաշտոնապես դրական եզրակացություն չունեինք և հիմա պարոն Սարգսյանը նշում է, որ ֆինանասների նախարարությունը և ՊԵԿ-ը համաձայն չէին այն տարբերակին, որն առաջարկվում էր: Ոչ թե դեմ էին նախագծին կամ դեմ էին խստացնելուն կամ դեմ էին սահմանափակումներին, այլ այն տարբերակին որը որ առաջարկվում էր, որովհետև դա պարզապես նշանակում էր, որ մենք ոլորտին ասում ենք՝ փակվեք: Երկրորդ, համաձայն չեմ էն պնդմանը, որ վերջին շրջանում իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել, օրինակ պարոն Սարգսյանին ներկայացրած գրաֆիկը, որ կա, թե ինչքան են աճել խաղադրույքները, ես էդ նույն գրաֆիկի հիման վրա, հենց նույն թվերը հիմք վերցնելով՝ ես էլ եմ գրաֆիկ սարքել. սա աճի տեմպն է, այսինքն, սա ցույց է տալիս, թե ամեն տարի, նախորդ տարվա վրա որքանով են աճել: Այսինքն, եթե նախորդ տարիներին ունեինք կրկնակի աճ, եռակի աճ, 2023թ.-ին, 2024թ.-ին խաղադրույքների ծավալն աճել է միջինը 10 տոկոսով: Ինչ վերաբերում է հարկային բեռին, կա հարկային բեռերի համեմատման ընդունված չափանիշ, դրա համար վերցնում են ոչ թե խաղադրույքների ծավալի համեմատ են հաշվում, այլ հաշվում են  շահումների և խաղադրույքների տարբերության միջոցով: Ամենառաջին ու կարևոր ցուցանիշը դա է: 

2022թ. ոլորտի հարկն այդ ցուցանիշով 16,6 տոկոս է կազմել, 2023թ.՝  մոտ 19 տոկոս, 2024թ.-ին՝  34 տոկոսից ավելի: Էս փոփոխությամբ ցուցանիշը կազմելու է 45-50 տոկոս, ինչը համարվում է աշխարհում ամենաբարձր հարկային շեմերից մեկը: Հիմա պարոն Սարգսյանը մի պնդում էլ արեց, ասեց արհեստականորեն իջեցնելու են խաղադրույքների ծավալը, որպեսզի քիչ հարկեր վճարեն: 2022թ.-ին, ի թիվս գործող հարկերի, մենք ավելացրել ենք ևս մեկ հարկատեսակ. ամեն 100 մլրդ խաղադրույքի իրավունքի համար այս ընկերությունները հավելյալ հարկ են վճարում ու դրանով ցույց են տվել, որ իրենց մոտ ծավալը աճելու է, ավելի շատ հարկ են վճարելու, այսինքն, այստեղ էլ պիտի հասկանանք, եթե ընկերությունների տվյալները հիմք ենք վերցնում, որպեսզի ցույց տանք, որ խաղադրույքների ծավալներն աճել են, ուրեմն պետք է նաև նկատի ունենանք, որ իրենք, ըստ այդմ, ավելի հարկ են տվել :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել