Tert.am-ը գրում է.

Մենք տեսնում ենք, որ իշխանությունների ջանքերը շատ նվազ են, բայց պետք է հանրային արձագանք մեծացնենք և իշխանություններից պահանջենք, որովհետև շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարությունն է դատապարտում, պահանջում, կարծում եմ, որ հանրության արձագանքն էլ այդքան մեծ չէ. այս մասին Կարմիր խաչի հայկական գրասենյակի մոտ գերիների վերադարձի պահանջով ակլցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իսկ թե դա ինչով է պայմանավորված, Ալեքսանյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա մեր հանրության մեջ, մենք դա տեսնում ենք սոցցանցերում, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն։ Մարդու կյանքը շատ կարևոր է, դա պետք է լինի մի ստիմուլ: Այսպես ասեմ՝ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամեն ինչով պետք է աջակցենք և այստեղ իշխանությունների դուռն էլ ծեծենք, որ կանգնեն և լսեն այն, ինչ որ մենք ասում ենք և անեն այն, ինչ որ պետք է»։

Հարցին՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ նրանք պետք է ամեն ինչ անեին, որ գերի չընկնեին, Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները, նա նշեց, որ դա անբարո հայտարարություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել