Tert.am-ը գրում է.

ՀՀ բոլոր քաղաքացիների պես ես նույնպես 2018 թվականին ոտքի էի կանգնել, սակայն ես շատերից ավելի շուտ հասկացա, թե ինչ է կատարվում, «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հեղափոխությանը և դրա հետևանքներին, ասել է երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը։

«Շատերը պատերազմից հետո են հասկացել, ես դեռ քովիդից առաջ էի հասկացել։ Այնքան վատ բաներ եղան։ Երբ դու պաշտպանում ես մի մարդու, հետո հասկանում ես, որ կարող ես այս տարիքում էլ խաբվել․․․

Այսքան դժբախտություններ եղան, շատ վատ բաներ տեսանք ու լսեցինք։ Ես տեսա, թե ինչպես է երկրի առաջին դեմքն ընդդիմադիր կանանց հեռախոսահամարներ տարածում։ Ես խելագարվեցի, հարցրի՝ այսպիսի բա՞ն է եղել։ ԱԺ ամբիոնից նա տարածում էր հանրապետական կանանց հեռախոսահամարներ։ Ո՞նց կարող էի այդպիսի տղամարդու պաշտպանել։ Ես լեղաճաք եղա։ Ես դա հետո եմ տեսել, դրա մասին չեմ իմացել, քանի որ բոլորի պես էյֆորիայի մեջ էի։ Երբ գնում էին մարդկանց տները, դագաղներ տանում, ես մտածում էի, որ ինքը տեղյակ չէ, հետո պարզվեց, որ լավ էլ իր թեթև ձեռքով էր այդ ամենն արվում։ Իմ շատ կոլեգաների շատ վատ վերաբերվեցին։ Շատ հիասթափություններ ունեցա»,-նշել է երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել