Մոտ կես ժամվա ընթացքում Հ1-ի եթերում այդպես էլ չկարողանալով համոզել, որ նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Իլհամի պահանջների հետ՝ ՔՊ-ական Վարդանյան Վալոդը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներին, դրանք հիմնավորել է՝ պնդելով՝ քանի որ դատավորները չեն կարող իրենք իրենց պաշտպանել, ապա Ղազարյանի խոսքի իրավունքը սահմանփակելու վերաբերյալ որոշումը իրավաչափ է:

Սուտը մեռնի՞, թե դատավորների վիրավորված արժանապատվության դարդն է ՔՊ-ն… Նույնիսկ վերջին տխմարին է պարզ, որ Վալոդի պատճառաբանությունն ուղղակի օդ է: Իսկ հետաքրիր է՝ երբ Նիկոլը տարիներ առաջ Սահմանադրական դատարանն էր բռնաբարում՝ ձեռքի հետ ոչնչացնելով դատավորների արժանապատվությունը, ինչո՞ւ վալոդները մի ծպտուն անգամ չէին հանում: Հա դե երևի Նիկոլի դեպքում ազգը գործ ուներ ժողովրդավարության գործնական դրսևորման հետ, իսկ ա՛յ Ղազարյանի դեպքում՝ տոտալիտարիզմի, հետևաբար՝ այս դրվագում Նիկոլը պետք է ընկալվի Զևսի դերում:

Վալոդը թող Նիկոլին բացատրի, որ որքան շատ սահանափակեն ընդդիմադիրների խոսքի իրավունքը, այնքան արագ է աճելու ընդդիմության վարկանիշը՝ մինուս միլիոնի իջեցնելով Նիկոլինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել