
Գյումրեցի քպտուտկա պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն, իրականում, ֆեյսբուքում շատ ճիշտ հարցադրում է արել, երբ ՔՊ-ի քննադատին խորը փիլիսոփայական հարց է տվել՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞՝ հայ»: Սա մի հարց է, առանց որին պատասխանելու, մենք, ցավոք, դատապարտված ենք մահվան: Հիմա էս կենդանու ձևակերպումը գուցե մի փոքր անհաջող է, բայց իրեն կարելի է հասկանալ, էս չմարդկանց համար գրել-կարդալ իմանալն արդեն գերնվաճում է, ո՜ւր մնաց հոդաբաշխ մտքեր արտահայտելը:
Ես, թերևս, այլ կերպ կհարցնեի. «դու հա՞յ ես, թե՝ հայախո՞ս», որովհետև ինչպես բոլորդ, այնպես էլ՝ ես, բազմիցս եմ առերեսվել այս երկու շերտերի գոյաբանական անհամտեղելիությանը՝ Արցախում էլ, Գյումրիում էլ, Երևանում էլ: Առչնվել եմ մարդկանց, որոնց բերանից դուրս եկած հնչյունները կարծես թե հայերեն լինեին, բայց դրանց հետևում թաքնված մտքերը ու էդ մտքերից բխած գործողույթունները ոչ մի կերպ հայկական չեն կարող լինել: Տո ո՛չ հայկական, ո՛չ վրացական, ոչ էլ անգամ թուրքական կարող են լինել... Դրանք զուտ տմարդի են։
Օրինակ՝ թուրքը, որ թուրք ա, հազար տարի առաջ մի քանի հարյուր ձիավորով եկավ ու գրավեց 7 մլն բնակչություն ունեցող Բյուզանդիան, հետո աստիճանաբար ասիմիլացրեց այդտեղ ապրող հույներին, հայերին, սերբերին և այլոց ու բոլորին ասեց, որ դուք էլ եք թուրք: Մեծ առումով՝ մեզ էլ կոտորեցին հենց այն պատճառով, որ մենք հրաժատվում էինք մեզ թուրք համարել: Սա պատմական աներկբա փաստ ա։ Մերս սրտով չէ, մենք էս փաստի զոհն ենք, բայց դա փաստ է ու թուրք ասվածը համաշխարհային ու առավել ևս՝ տարածաշրջանային պատմության մեջ հսակայական դերակատարություն է ունեցել, իսկ էս չմարդիկ էդքան չկան։ Սրանք էն կոնֆորմիստ, պատեհապաշտ ու մորթապաշտ տականքի շառավիղն են, որն էլ մեր տարածաշրջանում ու հենց հայերիս բնօրրանում նույն այդ թուրքի հազարամյան էքսպանսիան ու դոմինացիան հնարավոր են սարքել։ Հիմա էլ շարունակում են։
Մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ այս քպտուտկեքը, այս երտիՔՊականներն իրենց քննդատողին առանց վարանելու այլազգի են անվանում և դրանում ոչ մի լեզվի սայթաքում ու խոսքի վրիպում էլչկա: Էսօր այլազգին արցախցին է, վաղն այլազգի հանգիստ կարա դառնա տավուշեցին ու սյունեցին, իսկ մյուս օրը, եթե էս չմարդկանց դա պետք եղավ, նա արդեն իր համաքաղաքացուն կհարցնի՝ «դու գյումրեցի՞ ես, թե՞ ասենք՝ սլաբոդկեցի»: Երբ սեփական գերդաստանի դամավոյում զետեղված ողջ գլխաքանակը պետական ապարատով է մեկ է ծեփված, իսկ լափամանդ բյուջեն է, այ էս տեսակը հանգիստ Սլաբոդկան էլ կտա, որ մի երկու օր էլ ձգի: Կարծում եմ, որ մեզ՝ հայերիս համար այստեղ հարց չկա, ամեն ինչ պարզ է ու սա զուտ արձանագրում ենք:
Մեզ՝ հայերիս համար հարցը նրանում է, թե մենք՝ սրանց կողմից այսօր՝ ղարաբաղցի, իսկ վաղը տավուշցի, սյունեցի ու սլաբոդկեցի հռչակվածներս ի՞նչ ենք սրանց հետ անելու... Սա տեսակ է, այս տեսակը մեզ իշխում է, մեր այրունն է խմում, մեր հողերն է տալիս, մեր ժառանգությունն է ոչնացնում, մշակույթն ու պատմությունն է հոշուտում, իսկ մե՞նք... Ի՞նչ ենք անում մենք՝ հայերս։
Իրականում շա՜տ էլ ճիշտ հարց է տվել այս չմարդը... մտածել է պետք ու անկեղծորեն պատասխանել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0p1QDQPzCxMwjPCFavydNvE8uTENTekQjWbwL5oMQWTCJbVxWmdL9KHAs2VTReHE4l&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել