
Արցախի անկումից հետո՝ որպես արցախցիների հանդեպ ատելություն հրահրելու հերթական քայլ, ինչպես նաև ուշադրություն շեղելու միջոց նիկոլապետությունը շոու բեմադրեց, որի անունը դրեց «Հյուսիսային տերևաթափ»։
Դրամատիկ երաժշտությամբ տեսահոլովակ, Արցախի բարբառով գաղտնալսում (որում ոչ մի ապօրինի բան չկար), որսորդական հրացան, ինչ-որ խզբզած թղթեր։ Թե բա «պետական հեղաշրջման նախապատրաստում»...
Այդ տեսանյութը տեսնալուն պես գրեցի, որ փուչիկ է և որ որևէ լուրջ փաստ չունեն, քանզի եթե գեթ մեկ ապօրինի բան գտած լինեին, 100 տարբեր անկյունից նկարել, կոխել էին աչքներս...
Հա, ու մե՛կ էլ «անօդաչու թռչող սարք» էին գտել։
Ահա սույն «ահաբեկչական դրոնը», վայելե՛ք...
Խորացեք. նիկոլաթուրքական ռեժիմին շոու էր պետք, և դրա պատճառով մարդիկ 15–16 ամիս բանտում են անցկացրել։ «Փեթակից» գնված ԽԱՂԱԼԻՔԻ համար։
Այսօր էլ տնային կալանքի են փոխել խափանման միջոցները, այսինքն, մեծ հաշվով, արդեն ակնհայտ է, որ իրենց մեղսագրվող արարքից կիլոմետրերով հեռու են... Ու հիմա էլ դեռ պետք է տնային կալանքի տակ տառապեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0LaR3espRHEpdgKYGMLGCwBPKWKgCC4R2XY7Ucraqrk1c9YbxCAD3qtkC6aoy1a9Wl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել