
24news.am-ը գրում է.
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հեռախոսազրուցել է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։
Պետքարտուղարը և արտգործնախարարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը, մասնավորապես ընդգծվել է կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
Պետքարտուղար Ռուբիոն հույս է հայտնել նաև, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/index.php/news/380949
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել