Գերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 մլն եվրոյի աջակցության ծրագրերը և ԵՄ-ում իր գործընկերների հետ քննարկում Է պատժամիջոցները՝ իշխանությունների համար առանց վիզայի ռեժիմի վերացումից մինչև հասցեական պատժամիջոցների սահմանում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացնում է ԵՄ-ից, ինչը նաև լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարաժամկետ գործընկերությունը։
Արդյունքում մենք կրճատել ենք համագործակցությունը երկրի իշխանությունների հետ և կասեցրել ենք ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագրերը»,- ասվում է Բերբոկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական պորտալում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել