Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել նախօրեին գերմանական Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ՝ Սուրբծննդյան տոնավաճառում Գերմանիայի արեւելյան Մագդեբուրգ քաղաքում։ Տեղեկություն է ստացվել 11 զոհի եւ 60 վիրավորի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել