Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու՝ իրենց պատրաստակամությունը, Ադրբեջանից մատակարարումներ արդեն եղել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ»-ի վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։
«Ստացել ենք պատասխան: Ադրբեջանը պատասխանել է, որ կարող է ցույց տալ վթարային օգնություն 250-300 ՄՎտ-ի չափով: Վրաստանը պատասխանել է, որ ըստ իրավիճակի: Նրանք նախօրոք խոստանալ չեն կարող, բայց կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն», – ասել է Պանինան վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի «Վերականգնվող էներգիան Ռուսաստանում» խորհրդաժողովի շրջանակներում։
Պանինան նաև նշել է, որ Ադրբեջանից արդեն եղել են էլեկտրաէներգիայի մատակարարումներ Ռուսաստանի Դաշնությանը։Ավելի վաղ Պանինան հայտնել էր, որ Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարային ռեժիմների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորության մասին: