Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունը։
Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ իր մուտքը ՀՀ արգելված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել