168.am-ը գրում է․
Այն ընկալումը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողներնը՝ իրենց, համատիրությունները՝ իրենց պարտականությունների շրջանակը»,-ընդգծել է քաղաքապետը:
Նշվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը: Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները: