Starnews.am-ը գրում է․
Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի Տիրուհի Հակոբյանը`Տիրուկը, ով հաղորդման ընթացքում խոսել էր ամուսնության, ընտանիքի, ծննդաբերական բարդությունների, ինչպես նաև հետծննդաբերական սթրես ասվածի մասին։
Դերասանուհին իր խոսքում նշել էր, որ ինքը չի բախվել նման խնդրի և չի էլ պատկերացնում`ինչպես կարելի է դառնալ ծնող, ունենալ նման զգացողություններ ու սթրես ապրել:
«Հետծննդաբերական սթրես ասվածը, իմ մոտ դա չի եղել ու ես չեմ հասկանում, ոնց կարելիա, երբ ծնող ես դառնում էդ սթրեսը լինի։ Երբ ես ծանոթա Դանիելլայի հետ, ասեցի`մամա ջան, սենց հրաշքներ կա՞ն, ու դու դեռ մեկին ես ճանաչում, ես ուզում եմ մյուսին էլ ճանաչեմ,ու ես հասկացա, որ չէ ես ուզում եմ, գոնե 3 երեխա ուզում եմ ունենալ»,- հավելել էր Տիրուհի Հակոբյանը:
Գաղտնիք չէ, որ հետծննդաբերական սթրես ասվածին տարիներ առաջ բախվել էր լրագրող Արուս Տիգրանյանն, ով չէր թաքցնում ու ժամանակ առ ժամանակ պատմում էր դժվար ծննդաբերության, բարդությունների ու էմոցիաների մասին, որոնք ունենում էր:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։