Arm.sputniknews.ru-ն գրում է․

Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին, Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության փոխանցմամբ, Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասել է ռուս դիվանագետը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել