Ռազմական լրագրողները, ովքեր մասնակցել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած ՝Սիրիայի կառավարության կողմից իրադարձությունների լուսաբանմանը, կպատժվեն անցումային արդարադատության շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարարությունը։
«Մենք հաստատում ենք, որ բոլոր ռազմական լրագրողները, ովքեր մասնակցել են Ասադի տապալված ռեժիմի տեղեկատվական պատերազմին և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են սիրիացի ժողովրդի դեմ հանցագործությունների քարոզչությանը, արդարացիորեն կպատժվեն՝ որպես անցումային արդարադատության մաս»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնել էր, որ ընդդիմության բարձր հրամանատարությունն արգելել է ցանկացած ոտնձգություն սիրիական պետական լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ: