Tert.am-ը գրում է․

Երբ Ռաֆայել Լեմկինը սահմանեց ցեղասպանության եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ոչ պատժի միջազգային երաշխիքներ, ոչ էլ կանխարգելման իրավական գործիքներ։

Այս մասին Երևանում արդեն 5-րդ անգամ անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«ՀՀ-ն, որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցումից ի վեր առաջամարտիկի դեր էր ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում, ցեղասպանությունների կանխարգելման պատժի ու զոհերի հիշատակի հարցերն առաջ մղելու գործում։ Շուրջ 10 տարվա ընթացքում ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը մեկտեղել է քաղաքական առաջնորդներին, ոլորտի խոշորագույն գիտնականների, քաղաքացիական հասարակության զոհերի և վերապրածների շահերի պաշտպանների ձայները, տեսլականը, ահազանգն ու կոչը այլևս երբեքի խոստումն անշրջելի իրողություն դարձնելու համար»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ ու հրատապ խնդրի շուրջ քննարկումներ ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կայացած ու հաջողված ձևաչափ է, բայց, ցավալիորեն, մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել, քան արդիական։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել