«Պսիխ» մականվամբ հանրահռչակված Թորոսյան Արսենն է թիրախավորել Աղազարյան Հովիկին ու Ասլանյան Հակոբին՝ նրանց մեղադրելով դավաճանության համար: «Պսիխին» հատկապես խոցել է Ասլանյան Հակոբի պահը. հարց է բարձրացրել՝ Ասլանյան Հակոբը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի՞ համարում, իսկ գուցե մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ի՞նքն է կազմում։ «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,-յուր վերդիկտն է հրապարակել «Պսիխը» սոցցանային իր էջում:
Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե «Պսիխի» այս գրառման ներշնչանքի աղբյուրը կոնկրետ ով է, Նիկոլն է պատվիրել, թե ինքնաբուխ է ստացվել: Եթե, այնուամենայնիվ, «Պսիխի» սրտից բխածն է սա, ապա ակնհայտ է, որ նա իրականում այլ նպատակ է հետապնդել. ցանկացել է Նիկոլին «նամիկատ» անել, թե ով է ՔՊ-ում իսկական հավատարիմն իրականում: Ի դեպ՝ ասում են Թորոսյան Արսենը հույս ունի պաշտոնի բարձացման հենց ԱԺ-ում, բայց եթե կարողանա լավ «սապոնվել», բացառված չէ, որ հետագայում Առոջղապահության նախախար էլ դառնա. Ավանեսյան Անոն արդեն հոգնեցրել է:
Ինչ վերաբերում է դավաճանությունների խնդրին, ապա «Պսիխին» դա պետք է որ տարօրինակ չթվար. դավաճանությունը ՔՊ-ականների արյան մեջ է, իսկ ասվածի ապացույցն ադրբեջանացած Արցախն է: