Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում միջնորդության կարիք չկա. այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Բաքուն և Երևանը խաղաղության շուրջ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել