ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են անցկացրել: Նրանք ընթացքում ուշադրություն են դարձրել Սիրիայում սրված իրավիճակին, հաղորդում է Կրեմլը։
«Ահաբեկչական խմբավորումների և հանցախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- հայտնում է Կրեմլը։
Ռուսաստանը և Իրանն աջակցություն են հայտնել Սիրիայի իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նաև զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Նա հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է արաբական երկրի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Փեզեշքիանը հաստատել է, որ Իրանը լիովին մերժում է Սիրիայի միասնությունն ու կայունությունը խաթարելու բոլոր փորձերը»,- ասված է գերատեսչության թելեգրամյան ալիքում հրապարակված տեքստում։
Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է «Իրանի պատրաստակամությունը՝ Սիրիային ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին ոչնչացնելու և նրանց հովանավորների ու աջակիցների ծրագրերը խափանելու համար»։
Մինչդեռ նախագահ Ասադը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում ահաբեկչության տեսքով, արտացոլում է երկարաժամկետ նպատակներ՝ պառակտել տարածաշրջանը, ոչնչացնել նրա պետությունները և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին ու նպատակներին համապատասխան»։
«Այս էսկալացիան միայն կամրապնդի Սիրիայի վճռականությունը՝ շարունակելու պայքարը, մինչև ահաբեկչությունն ամբողջությամբ արմատախիլ արվի ամբողջ երկրում», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել