Armenpress.am-ը գրում է․
Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այո, ահազանգ ստացել ենք բժշկական կենտրոնից։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, որը Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սան էր, ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1206437
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել