ՔՊ-ական «Բառիգը», մեկնաբանելով Գյումրիի քաղաքական պրոցեսները, հայտարարել է, թե գլոբալ առումով այնտեղ տեղի է ունենում այն, որ ընդդիմությունը փորձում է իր «թաթերը գցել» այնտեղ, որտեղ կարող է, որպեսզի կարողանան սպասարկել երրորդ երկրների շահերը:

ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը Գյումրիի ընտրություններին տվել է աշխարհաքաղաքական նշանակություն, սակայն իրականությունը ներկայացրել է գլխիվայր շրջված. այդ իշխանություններն են փորձում Սարիկին ամեն գնով դարձնել քաղաքապետ, որպեսզի կյանքի կոչեն իրենց դրսի տերերի պատվերը, որ շատ ավելի գլոբալ բնույթ է կրում, քան կարող են շատերը պատկերացնել: Եթե Գյումրիում Սարիկը հաղթւոմ է, ապա հաջորդ քայլը լինելու է այնտեղից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, ինչն Արևմուտքի ուղիղ պատվերն է ու Թուրքիայի երազանքը: Այսինքն՝ Արցախն ու արցախյան պայքարը վարկաբեկող Սարիկը դառնալու է թուրքերի համար այն բանալին, որով բացվելու են Հայաստանի դռներն արևմտյան կողմից: Ահա այդ է պատճառը, որ Նիկոլն ինքն իրեն պատռում է ԱԺ ամբիոնից՝ հասկանալով, որ եթե Գյումրիում տապալվի ՔՊ-ն, ծրագիրը կարող է խաթարվել, իսկ եթե խաթարվի, դրսի տերերն իր աչքերը կհանեն:

Գյումրեցիներն ունեն բացառիկ հնարավորություն՝ վիժեցնելու թուրքական ծրագիրը, որի տակ են մտել Նիկոլն ու իր բառիգները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել