Խոսելով Հ1-ում կայացած բանավեճի մասին՝ Սարիկը վստահություն է հայտնել, թե բանավեճում հաղթել է, քանի որ իր էջի «ֆոլովերները» միանգամից 500 հոգով ավելացել են:
Սարիկը հասկացել է, որ իշխող վերնախավում ամենաթրենդայինը սոցիալական ցանցերն են: Օրինակ՝ նույն Հակոբյան Աննան էր, չէ՞, պարծեցել, թե իր հրապարակումները հսկայական թվով մարդիկ են դիտոմ «Ֆեյսբուքում»՝ եզրակացնելով, թե իբր խիստ պոպուլյար են, ժողովրդականություն են վայելում:
Սարիկի մատնանշած ապացույցն ուղղակի ծիծաղելի է, քանի որ օբյեկտիվորեն նա ջախջախվեց բանավեճի ժամանակ՝ այդպես էլ չկարողանալով իրեն ուղղված հարցերին տալ համոզիչ պատասխաններ, ինչը, իհարկե, զարմանալի չէ. ով էլ լիներ նրա փոխարեն, նույն ճակատագրին էր արժանանանլու. ՔՊ-ի հետ նույնացվողը չի կարող այլ բան ակնկալել: Սարիկն իրականում հույսը դրել է վարչական ռեսուրսի վրա, և ասենք այն, որ Գյումրիում պետական հիմնարկների տնօրեններից պահանջել են հեռախոսով նկարահանել իրենց քվեարկությունը, արդեն իսկ նրան մեծ հույսեր է ներշնչել՝ չհաշված հազարավոր ջավախքցիների Հայաստան «ներկրելու» մասին տեղեկությունները:
Սարիկը թող շատ վեր-վեր չթռնի. այդ 500-ը Նիկոլի ֆեյքերն են ընդամենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել