Ադրբեջանի Իմիշլիի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սաաթլի կայանից 11 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իմիշլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 53 կիլոմետր խորության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել