
Իսկ հնարավո՞ր է, որ այդ մարդիկ ու ենթակաները ՔՊ-ական են դարձել ոչ թե իրենց, այլ վերադասի պարտադրանքով, որ պահպանեն իրենց աշխատանքը: Այսօր միայն մի չափանիշ կա՝ պետական համակարգում աշխատանք ունենալու կամ պաշտոնը պահպաելու՝ ՔՊ-ական լինելը կամ դառնալը: Բանը հասել է նրան, որ եթե նույնիսկ այս կամ այն կադրն իր մասնագիտական ունակություններով ոչինչ է, սակայն ՔՊ-ական է, հաջողությամբ կարիերա է անում՝ «կոտրելով կարծրատիպերը»:
Ինչ վերաբերում է ցույցերին մարդ բերելու վերաբերյալ Դավոյի հայտնած մտքերին, ապա դրանք իրականությունից այնքան են կտրված, որքան երկիրը՝ երկնքից. առանց վարչական ռեսուրսի չարաշահման Սարիկի հանրահավաքին մի 300 հոգուց ավել մարդ չէր հավաքվի, և այդ մասին Դավոն էլ շատ լավ գիտի,բայց տեսախցիկների առաջ, բնական է, չի խոստովանի:
Հանրահավաքին մարդ էին բերել, որ վաղն ինչ թիվ էլ նկարեն, բան ասող չլինի: Ո՞րն է ելքը, ելքը քվեախցիկում ճիշտ մարդկանց օգտին քվերակելն ու ապացուցելն է, որ գյումրեցիների հաշվով իշխանությունների հաշվարկները սխալ են դուրս եկել. քաղաքում թասիբը չի մեռել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել