Armsport.am-ը գրում է․
«Ֆիորենտինան» հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Էդուարդո Բովեի առողջական վիճակի վերաբերյալ, որը Ա Սերիայի 14-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում։
«Ֆուտբոլիստի վիճակը այս պահին կայուն է, իսկ կատարված առաջին սրտաբանական և նյարդաբանական հետազոտությունները բացառել են կենտրոնական նյարդային համակարգի և սրտանոթային համակարգի սուր վնասվածքները։ Էդուարդո Բովեն ևս մեկ անգամ հետազոտություն կանցնի առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հանդիպման 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։ Ավելի ուշ խաղացողը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց և գիտակցության է եկել։ Հանդիպումը հետաձգվել է։