Եվրախորհրդարանի պատգամավորներըՎրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները Էական խախտումների պատճառով մերժում են և կոչ անում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական նոր ընտրություններ անկացնել։ Դրա մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հինգշաբթի Եվրախորհրդարանը որոշում է ընդունել, որով դատապարտում է հոկտեմբերի 26-ին անկացված խորհրդարանական ընտրությունները ԵՄ թեկնածու Վրաստանում եղել են «ոչ ազատ, անարդար և երկրի շարունակվող ժողովրդավարական անհաջողությունների հերթական դրսևորում են, ինչի համար իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիովին կրում է պատասխանատվությունը»:
«Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են բազմաթիվ և լուրջ ընտրական խախտումները, ներառյալ՝ ընտրողների ահաբեկման, ձայների մանիպուլյացիայի, ընտրությունների դիտորդների և լրատվամիջոցների միջամտության փաստագրված դեպքերը և էլեկտրոնային քվեարկության մեքենաների մանիպուլյացիայի մասին հաղորդումները: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած քվեարկության արդյունքները չեն ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում։
Արդյունքում խորհրդարանը մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում, ինչպես նաև միջազգային հանրությունը և Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ ընտրությունները կրկին անցկացվեն մեկ տարվա ընթացքում միջազգային սերտ վերահսկողության և անկախ ընտրական վարչակազմի ներքո:
ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի և սահմանափակի պաշտոնական շփումները Վրաստանի կառավարության հետ»,-մասնավորապես նշվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։