Նիկոլի հայտարարություններում նկատվում է նախխընտրական շունչ. նա ոչ միայն փորձում է իր նազիր-վեզիրներին ժողովրդի մեջ ուղարկել՝ մարդկանց ավելի մոտ լինելու, այլև, ըստ էության, ոչ ուղղակիորեն ջանացել է արդարանալ՝ ակնարկելով, թե երկիրը խեղդվում է խնդիրների մեջ ոչ թե իր, այլ իրեն զեկուցողների պատճառով: Ա՛յ եթե զեկուցողներն ազնիվ գտնվեին ու իրեն չխաբեին, խդիրները վաղուց իրենց լուծումները ստացած կլինեին: Կարճ ասած՝ մեղավոր են բոլորը՝ բացի իրենից, իր մեղքն էլ այն է, որ ուշացումով է սկսել զբոսնել կամ հեծանիվ վարել, բայց խոստանում է է՛լ նման «պռապուսկատ» չանել:
Նիկոլի վիճակն իսկապես խղճալի է. ուզում է մնալ վարչապետ, բայց չգիտի՝ ինչ անի, որ իր դրսի տերերի սիրտը չկոտրի: Դրսի տերերը ասել են՝ գնա, ժողորդիդ հետ լեզու գտիր, եթե գտնես, մեր մասով պրոբլեմ չունես: Հիմա խեղճ Նիկոլը չգիտի՝ ինչ անի, որ ժողովրդին խելքն էլի ուտի. նախկիններին թիրախավորելն է՛լ քաղաքական կապիտալ չի բերում, հայրենաասիրական ճառեր էլ Իլհամն է արգելել արտասանել: Արդյունքում մնացել են «ավտոմոյկաները» ու պադավատներն ու սափրած երեսը, բայց դրանց վրա էլ հույս դնել չի լինում. համը շատ է դուրս հանել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3445
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել