ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են արդարացնել, իսկ շատ դեպքերում նաև գովաբանել Նիկոլի կադրային քաղաքականությունն ու այս օրերին կատարվածը՝ այդ ամենը հանրությանը մատուցելով որպես բացառապես շարքային մարդու կենսական շահերից բխած քայլ: Այսինքն՝ ՔՊ-ն լծվել է քաղաքական կապիտալի կուտակման գործին մի դեպքում, երբ հիմարին էլ է պարզ, թե ինչ է իրականում կատարվում:
Լիլոյի հայտարարությունը շատ ծիծաղելի է թվում հատկապես այն պատճառով, որ փաստում է այն մասին, որ տարիներ առաջ Նիկոլի այն հայտարարություն-հարցադրումը, թե կա՞ Հայաստանում մի դատավոր, որը կարող է չանել իր ասածը, ՔՊ-ականը չի հիշում: Ավելին՝ ՍԴ-ի շուրջ ժամանակին տեղի ունեցած խայտառակությունից հետո էր բոլորին պարզ, որ դատական իշխանություն գոյություն չի կարող ունենալ, իսկ դրան հաջորդած հետագա տարիները գալու էին միայն ապացուցելու բոլորի համար ակնհայտը:
Ափսոս ուղղակի, որ Նիկոլի դրսի հովանավորներն են շատ հզոր, որոնք ինչպես բերել, այնպես էլ նրան պահում են իշխանության ղեկին, թե չէ վաղուց էր ժողովուրդը սրանց բոլորին «աշխատանքային գաղութ» ուղարկել՝ երկիրը մաքրելով քաղաքական աղբից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3443
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել