Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» նոյեմբերի 28-ին Երևանում կմրցի «Վիկինգուրի» հետ։ Երևանյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) խաղի օրը կաշխատեն մինչև ժամը 01:00 «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00։
Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։ Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել