Բացի այն, որ Կառավարության նիստում Նիկոլը հայտարարել է, որ մտադիր են մարզերում ևս կրճատել «պադավատների» թիվը, նա միաժամանակ չի «ալարել» ու մեկիկ-մեկիկ թվարկել է, թե ինչեր է Կառավարությունը մարզերում արել ու արարել, կառուցել ու նորոգել՝ լավարկելու «ռայոնների» բնակիչների կյանքը:

Նիկոլը թիրախային պրոպագանդա է սկսել տանել՝ թիրախում առնելով մարզային ազգաբնակչությանը ու կարծելով, թե եթե երկար-բարակ ընթերցի ու թվարկի արածների ցանկը, ապա դրանից իր ռեյտինը հասնելու է Խալիֆայի աշխատարակի մակարդակին:

Սա նշանակու, է երկու բան՝ նախ՝ այն, որ Նիկոլը հասկանում է՝երևանցիների վրա հոյս դնելու իմաստ չկա, ապա՝ մարզերում ևս ՔՊ-ի ռեյտինգը ողբերգական մակարդակի է, հետևաբար՝ որպեսզի տպավորություն թողնի, թե իբր խնդիներն արդյունավետորեն լուծում է, պետք է անձամբ արած-չարածը թվարկի:

Բայց Նիկոլը չի հասկանում, որ ներկայումս Հայաստանի թիվ մեկ խնդիրը մարզերում սարքված, նորոգված օբյեկտները կամ փռված ասֆալտի մակերերսը չէ, այլ անվտանգային խնդինրերն են խեղդում երկիրը, որոնց լուծումն իշխանությունները չունեն պարզապես: Նույնիսկ եթե մարզերը Նիկոլը ոսկիով էլ օծի, լուծի բոլոր խնդիրները, նրա համար դա ելք լիել չի կարող, քանի որ մարզաբնակներն էլ են հասկանում, թե ինչ կարգի ֆիզիկական վտանգի առաջ են հայտնվել իրենք՝ այս իշխանութունների վարած թրքաբարո քաղաքականության հետևանքով:

Չեն կարող չհասկանալ. հո խոտ չե՞ն ուտում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել