Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» 17-ամյա հրաշամանուկ Լամին Յամալն իրավամբ համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Իսկ այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։

Daily Sport-ի տեղեկություններով՝ այսօր Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել այնպիսի տաղանդներից, ինչպիսիք են Էնդրիկը, Ուորեն Զաիր-Էմերին, Պաու Կուբարսին, Արդա Գյուլերը, Սավինյոն, Լենի Յորոն, Կոբի Մայնան և շատ ուրիշներ։

Նախկինում Յամալը դարձել էր Kop Trophy-ի դափնեկիր, որը France Football-ը շնորհում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Յամալն արդեն 67 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, դարձել 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

2023 թվականին «Ոսկե տղայի» մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմը։

Հիշեցնենք՝ Յամալն այժմ ապաքինվում է թեթև վնասվածքից, որի պատճառով բաց է թողել կատալոնացիների վերջին երեք հանդիպումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել