Նոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական հեղուկացված բնական գազը դուրս մղել եվրոպական շուկայից, ինչը ենթադրաբար պետք է նվազեցնի էներգակիրների գները։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կառույցի վերընտրված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի ծրագիրը Եվրախորհրդարանի նիստում, որի մասնակիցները պետք է հաստատեն նոր եվրահանձնակատարներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է ռուսական բնական գազը «վռնդենք» եվրոպական շուկայից և մեծ ներդրումներ կատարենք կանաչ էներգիայի մեջ՝ մեր արդյունաբերության և սպառողների համար գներն իջեցնելու համար», - ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել