Աղազայան Հովիկն է ճեպազրույց տվել ու ԱԺ-ում հայտարարել, որ իր վերջնական խոսքը կախված կլինի Մոսկվայից ժամանելիք ընկերոջ հետ հանդիպումից, իսկ թե երբ կարող է այդ հանդիպումը կայանալ, ՔՊ-ականը կոնկրետ բան չի ասել՝ հայտարարելով, որ դա կարող է տեղի ունենալ մի ամսից կամ ասենք մեկ տարի հետո:

Արդյոք իսկապե՞ս Աղազրայան Հովիկը հեղինակավոր ընկեր ունի Մոսկվայում, որ պատրաստվում է ժամանել Երևան ու ասել՝ ինչն ինչպես պետք է անել, թե՞ Աղազարյան Հովիկը հեքիաթ է պատմել, դժվար է հաստատ ասել, բայց Հովիկի խոսքերը գալիս են հաստատելու այն հայտնի իրողությունը, որ ՔՊ-ն այնպիսի խամաճիկային կարգավճակ ունի, որ նույնիսկ հովիկաղազարյանների կարգի դեմքերը չունեն մինիմալ ազատություն նմանատիպ հարցերում:

Աղազրայան Հովիկի հարցազրույցից պարզ է դարձել միայն այն, որ պայքարը շարունակվելու է, իսկ հրաժարական չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվայի ընկերը Երևան չի թռչել: Արդյոք երբևէ տեղ կհասնի՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել