Գյումրիում անցկացվելիք փրայմերիզի մասին Նիկոլի հայտարարությունից ժամեր անց իրավիճակի վրա շտապել է լույս սփռել Հակոբյան Աննայի մորաքրոջ թոռը՝ Մկրտչյան Վահագը. այս փուլում որպես թեկնածու ինքնառաջադրվելու է Գյումրու նախկին փոխքաղաքապետը, ում մասին տարեսկզբին ասում էին, որ կարող է նշանակվել Շիրակի մարզպետ:

Ճիշտ է՝ Վահագը բարեկամուհու ԶԼՄ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լինելու է ոչ թե առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն, այլ ընդամենը դեկտեմբերի նախնական փուլում ինքնառաջադրված թեկնածու, սակայն պարզից էլ պարզ է, թե պրոցեսն ուր է տանում:

Տանում է այնտեղ, որ Հակոբյան Աննան ժողովրդավարության քողի տակ կարող է իր բարեկամին քաղաքապետ սարքել՝ այդպիսով ամրապնդելով քաղաքում անձամբ իր ազդեցությունը: Ձեռքի հետ էլ կտեսնեն, թե իրականում որքան ռեյտինգ ունեն, ինչ-որ հավելյալ բան արժե՞ պլանավորել, թե՞ ոչ: Աննայի պլանները կարող է խառնել միայն ժողովուրդը՝ միաբերան «ոչ» ասելով, բայց այդ դեպքի համար էլ Աննան պլան «բ» կունենա՝ ժողովրդավարական արժեհամակարգի ծիրից ներս բնավ չտեղավորվող:

Կենաց-մահու կռիվ է, ժողովրդավարությունս ո՞րն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել