«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հայտնել է, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության: Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Բայց  խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Քվերակության արդյունքում կընտրվի թեկնածուն, որին կնշանակեմ պաշտոնակատար, և ամենայն հավանակությամբ, նա էլ կդառնա ՔՊ-ի թեկնածուն»,- նշել է Փաշինյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել