Նշենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80%-ը համաձայնեցված է։ ՀՀ-ն առաջարկում է ստորագրել համաձայնեցված կետերի հիման վրա, այսպիսով ունենալ հիմնարար փաստաթուղթ և շարունակել քննարկել չլուծված հարցերը։ Սակայն Ադրբեջանն այս մոտեցումը համարում է կիսատ-պռատ: Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, քանի որ խնդրահարույց է համարում Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել