Սա էական հայտարարություն է ու, ըստ էության, Թուրանի միսուարյուն առնելուն միտված կարևորագույն քայլ: Արևմտան հովանու ներքո Թուրանի ծնունդը բավական արագ է տեղի ունենում, իսկ ադրբեջանցու հայտարարածը այդ միավորի կայացման տնտեսական կարևոր բաղադրիչ է: Այսինքն՝ ասենք Ուզբեկստանում ու Թուրքիայում արտադրված ապրանքները հետայսու համարվելու են միևնոյն միավորի՝ Թուրանի կողմից արտադրված պրոդուկտ: Ասել ուզի՝ գործ ունենք յուրատեսակ թուրանական գլոբալիզմի հետ, որի գլխին ստվերում կանգնած են Թուրքիայի Արևմտյան հովանավորները:
Թուրանի ծնունդը գուցե երբեք էլ տեղի չուենար, եթե 2020-ին չլիներ համազգային աղետի վերածված 44-օրյա պատերզմը: Նիկոլը գիտակցաբար բերեց այդ պատերազմը՝ հրաժարվելով նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությունից, որպեսզի այսօր ազերիները հպարտորեն իրենց ապրանքների վրա «Made in Turan» գրեն՝ դառնալով խոշարագույն պրոյեկտի կարևորագույն մասնիկը: Մյուս կողմից՝ «Made in Turan»-ը երբեք իրականություն չէր դառնա, եթե որոշ երկրներ չթելեին Բաքվի թելը՝ լինի թաքուն, թե՝ աշկյար, կամ չփրկեին Նիկոլի հետույքը ճիշտ այն ժամանակ, երբ դրա հետևից փորձում էր գալ հայաստանյան ընդդիմությունն ու ժողովուրդը:
Կերա՞ք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել