Հարց է առաջանում՝ քանի՞ գլխանի է Աղազարյան Հովիկը, որ հանդգներ «ոչ» ասել Նիկոլին այն էլ այն բանից հետո, երբ վերջինս իր հարցազրույցում ի լուր աշխարհի խոստովանել էր, որ համապատասխան խնդրանքով է դիմել թիմի «իմաստունին»:
Հովիկը կա՛մ պետք է «առյուծի կաթ» խմած լինի, կա՛մ այս ամենը հենց Նիկոլի կողմից սարքված խարդավանք է՝ ասենք թիմի ներսում ներքին ընդդիմությանը հայտնաբերելու ու Հովիկի հետ միասին պատժելու:
Մյուս կողմից՝ կարելի կլիներ խոսել ՔՊ-ի հնարավոր պառակտման հավանականության մասին, եթե ամեն ինչ բավական կանխատեսելի չլիներ: Տեսականորեն, կարող է, իհարկե, ՔՊ-ականների մի կույտ խմբակցությունից առանձնանալ՝ դրանից բխեցնելով քաղաքական հեևանքներ, սակայն Նիկոլը բոլորի դեմ այնքան շատ կոմպրոմատ ու ճնշման այլ լծակներ ունի,որ դժվար թե հանդգնեն նման քայլ անել:
Բայց Հայաստանում գրեթե ամեն բան դրսի թելարդանքով է որոշվում, հետևաբար՝ եթե օտար սցենարիստներն արդեն իսկ հասցրել են ինչ-որ բան մոգոնել, ոչինչ չի կարող անիրական լինել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել